Երիտասարդն iPhone-ը կորցնելուց հետո ինքնասպան է եղել
20-ամյա բլոգեր Արչի Դեյը Մանչեսթերի ակումբներից մեկում երեկույթի ժամանակ կորցրել է iPhone-ը: Ընկերների խոսքերով՝ դա շատ է հուզել երիտասարդին: Նա երկար փնտրել է հեռախոսը և չգտնելով՝ սկսել է բարձրաձայն լացել: Հաջորդ օրն ընկերներն Արչիի մարմինը հայտնաբերել են ուսանողական հանրակացարանում: Արչին ինքնասպանություն էր գործել: Նա սովորում էր Սալֆորդի համալսարանի լրագրության բաժնում:
Ընկերները նաև պատմել են, որ Արչին տևական ժամանակ պայքարել է դեպրեսիաների դեմ: Իսկ ծնողների կարծիքով՝ Արչին ինքնասպանություն է գործել ալկոհոլի ազդեցության տակ, քանի որ անսթափ վիճակում նա միշտ կորցրել է ինքնակառավարումը: Իսկ երեկույթի ժամանակ նա բավականաչափ ալկոհոլ է օգտագործած եղել: Նրա մտերիմներն ասել են, որ Արչին հաճախակի սիրել է լսել դեպրեսիայի մասին երգեր, սակայն դրան լուրջ կարևորություն չեն տվել, քանի որ Արչին կենսուրախ է եղել գրեթե միշտ: Նրա հեռախոսը գտնել առայժմ չի հաջողվել: Հետաքննությանը հետաքրքրել է նրա վերջին գրառումը «Ինստագրամում»: Այնտեղ գրված է եղել՝ «Արդեն պետք է մահացած լիներ»: