Երևանի Դավիթ-Բեկի փողոցում կողաշրջված մեքենայից դուրս են բերվել արգելափակված քաղաքացիները
Հունվարի 22-ին՝ ժամը 12:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 89/12 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra J» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ղ., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սյանը և կողաշրջվել:
Մինչ փկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածները քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Վերջիններս տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան: