Մանվել Գրիգորյանի կալանավորման որոշումը շամպայնով նշեցին դատարանի դիմաց. (տեսանյութ)
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման որոշումից հետո Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց հավաքված մի խումբ էջմիածինցիներ շամպայն բացեցին ու տեղում շնորհավորեցին միմյանց՝ Մանվել Գրիգորյանի կալանավորումը համարելով հաղթանակ նախկին ռեժիմի նկատմամբ:
Ակցիայի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այս պահին մեկնում են Էջմիածին, այնտեղ հրապարակում խորոված կանեն և կշարունակեն տոնել Մանվել Գրիգորյանի կալանավորումը:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանի փաստաբանները հետամուտքով են լքել դատարանի շենքը և լրագրողները դատարանի որոշման վերաբերյալ նրանցից չկարողացան մեկնաբանություն ստանալ: