Խոստանում եմ, որ բոլոր գործողություններս ուղղված են լինելու ԵՊՀ-ի օբյեկտիվ շահին. հոգաբարձուների խորհրդի նոր նախագահն ընտրվեց
ԵՊՀ-ում տեղի է ունենում հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունը: Սա իններորդ նիստն է, որը վարում է խորհրդի ամենատարեց անդամը՝ ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի Գենետիկայի և բջջաբանության ամբիոնից և ամենաերիտասարդ անդամը` ուսանող Ռոզա Խաչատրյանը:
ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը խորհրդի նախագահի պաշտոնում առաջարկեց Գևորգ Մուրադյանի թեկնածությունը:
«Վերջին շրջանում մամուլում շատ խոսակցություններ կային իմ թեկանծության մասին, և դրա համար ես որոշեցի առաջարկել Գևորգ Մուրադյանի թեկնածությունը»,-ասաց նա և նշեց, որ Գևորգ Մուրադյանը համալսարանի սան է, գիտաշխատող՝ բավականին մեծ փորձառությամբ:
«Նրա թեկնածությունը և ընտրությունը, կարծում եմ, որ խորհրդանշանական է այն իմաստով, որ մենք վերահաստատում ենք, որ չկան հներ և չկան նորեր, և շեշտը դնում ենք պրոֆեսիոնալիզմի վրա: Նրա փորձը մեծ նպաստ կբերի համալսարանին և այն բարեփոխումների ճանապարհով տանելուն»,-ասաց նա:
Գևորգ Մուրադյանը շնորհակալություն հայտնեց իր թեկնածությունն առաջադրելու համար: Նա խոսեց համալսարանի խնդիրների, առաջիկա անելիքների մասին և նկատեց, որ ամբողջ աշխարհում բարձրագույն կրթությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած:
«Մի բան կարող եմ խոստանալ, որ իմ բոլոր գործողություններն ուղղված են լինելու ԵՊՀ-ի օբյեկտիվ շահին»,-ասաց նա:
Նիստում միաձայն խորհրդի նախագահ է ընտրվեց Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիա ավագ գիտաշխատող է:
Նշենք, որ մինչ այդ, ԵՊՀ հոգբարձուների նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հրաժարականից հետո նա նաև փաստացի այդ պաշտոնից էր ազատվել: