Մարզպետների պարգևատրումը հրահանգավորված էր կառավարությունից. պատճառն էլ հայտնի է
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետների կողմից իրենց և մարզպետարանների աշխատակիցներին պարգևատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից և անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ:
Մարզպետները և մարզպետարանների ենթակայության տակ գտնվող կառույցները ակտիվորեն ներգրավված էին ընտրական գործընթացներում, և իշխանությունը պետական բյուջեից կատարված պարգևատրումներով ցույց տվեց, որ ոչ մի ծառայություն առանց վարձատրության չի մնում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: