Հայերին որ հարցնես` բոլորը հայ են, իսկ վրացիների՞ն՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի (տեսանյութ)
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում վրացի էմիգրանտների հետ հանդիպմանը,խոսելով հայրենակիցնրի մասին,ասել է, թե վրացիները մի վատ գիծ ունեն․ չեն ուրախանում միմյանց հաջողությամբ, բամբասում ու վատաբանում են հայրենակիցներին, իսկ հայերը՝ ոչ։Այդ մասին հաղորդում է «Ալիք Մեդիա»-ն:
«Օրինակ, երբ վրացին լսի, որ իր հայրենակիցներից մեկը Կալիֆոռնիայում հաջողության է հասել, ուրախանալու փոխարեն, առաջին արձագանքը կլինի՝ դու այդ հիմարին նայիր: Նա իմ դասարանցին էր, գլխին էինք խփում, ծխախոտի ուղարկում․․․ ինչպե՞ս հասավ հաջողության»,- ասել է Սաակաշվիլին: Այդ առումով զուգահեռ է անցկացրել վրացիների ու հայերի միջև:
«Մենք իսկապես նախանձում ենք հայերին: Իրենց որ հարցնես՝ բոլորը հայ են: Ես նրանց ցավը տանեմ: Իսկ վրացուն երբ հարցնես՝ ով դուրը չի գալիս, կասեն՝ հայ է, այդ թվում՝ Վրաստանի կեսը, ես՝ նույնպես»,- ասել է Սաակաշվիլին՝ շարժելով ողջ դահլիճի ծիծաղը։
Տեսանյութը Լաշա Բերուլավայի facebook-ի էջից: