Հայաստանի ԶՈւ ԳՇ պետն ընդունել է պահեստազոր արձակված կին զինծառայողին
Հունվարի 18-ին Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է երկարամյա ծառայության կապակցությամբ զինված ուժերի պահեստազոր արձակված կապիտան Սիաննա Մայիսի Մնացականյանին:
Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի «Մարտական ծառայության», ՊՆ «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար», ԼՂՀ «Արիության համար» մեդալներով պարգևատրված Սիաննա Մնացականյանին երկարամյա ծառայության համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: