Լոնդոնյան քննադատներն ընտրել են տարվա լավագույն ֆիլմը (տեսանյութ)
Կինոքննադատների Լոնդոնի խմբակը հայտարարել է ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին։ Քննադատները տարվա ֆիլմ են համարել Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմը, ով նաեւ լավագույն ռեժիսոր է ճանաչվել։ Դափնեկիրների ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։
Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը նոմինացված էր 10 անվանակարգում եւ 4 մրցանակի է արժանացել։ Ֆիլմն արժանացել է «Տարվա լավագույն բրիտանական/իռլանդական ֆիլմ», ինչպես նաեւ լավագույն սցենար մրցանակին։ Օլիվիա Քոլմանը ճանաչվել է լավագույն դերասանուհի, Ռեյչել Վայսը՝ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։
Լավագույն դերասան մրցանակին է արժանացել Իտան Հոուկը, ով խաղացել է «Հովվի օրագիրը» ֆիլմում։ Երկրորդ պլանի լավագույն դերասան է ճանաչվել Ռիչարդ Գրանտը, ով խաղացել է «Դուք կկարողանա՞ք ինձ ներել» ֆիլմում։
Քննդատների կարծիքով՝ գլխավոր օտարալեզու ֆիլմը Պավել Պավլիկովկսու Սառը պատերազմն» է։