Առևտրի կենտրոնի տեսախցիկները արձանագրել են՝ ինչպես է երիտասարդը փրկում 10 ամսական երեխայի կյանքը (տեսանյութ)
Չինաստանի առևտրի կենտրոններից մեկի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մի երիտասարդ փրկում 10 ամսական երեխայի կյանքը: Փոքրիկը անիվներով շարժական սայլակով աննկատ հասնում է դեպի ներքև ընթացող շարժասանդուղքին, իսկ մի ակնթարթ անց սկսում է գլորվել: Մի քանի վայրկյան հետո երևում է, որ փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է: 22-ամյա Վան Հաոն, նկատելով փոքրիկին, անմիջապես օգնության է հասել և փրկել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, երեխան լուրջ վնասվածքներ չի ստացել: Փոքրիկի մայրը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությամբ շնորհակալություն է հայտնել 22-ամյա երիտասարդին։