Արևմտյան Հայաստանի հավաքականի ավագը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազայում
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, շվեյցարական «Ստադ Նյոնում» հանդես եկող Արևմտյան Հայաստանի հավաքականի ավագ Հրաչ Յագանն այցելել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա, որտեղ հանդիպել է նաեւ մանչեսթերյան թիմի սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի հետ:
Հիշեցնենք, որ Յագանը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ է, եղել է Երեւանի «Արարատի» նախագահ: