Ինչքան պոստ պահող տղերք կան, սաղ թագավոր տղեք են. այսօր Արմեն Հովհաննիսյանի մահվան տարելիցն է
2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր:
Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը: Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը: Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և հետ շպրտել թշնամուն՝ պատճառելով մեծ քանակի կորուստներ:
Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ էլ զոհվել է:
Չհասավ իր երազած 20-ին, ժպիտը սառեց դեմքին, բայց բռնեց հավերժի ճամփան՝առանց մի վայրկյան անգամ մտածելու:
Արմենի քայլը մեր օրերում իսկապես անօրինակ էր: Պատահական չէ, որ հերոս զիվորի աճյունն ամփոփվեց Եռաբլուրում՝ փառքի պանթեոնում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով.նա այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է:
Հունվարի 28-ին ՀՀ Նախագահը Արմեն Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»
1-ին աստիճանի մեդալով: