Այսօր 2015թ. հունվարի 20-ին զոհված Սուրեն Փիլոսյանի մահվան տարելիցն է
2015թվ. հունվարի 19-ի` լույս 20-ի գիշերը ադրբեջանական կողմը ձեռնարկել էր 8 դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ, որոնք ժամանակին հայտնաբերվել են հայկական ԶՈՒ-ի կողմից ձեռնարկվել է պատասխան գործողություններ, որի արդյունքում թշնամին կրել է կորուստներ և հետ շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմը ունեցել է մեկ մարտական կորուստ՝ 1995թվ. ծնված Սուրեն Փիլոսյանը։
Սուրենը ծնունդով Լոռու մարզի Սպիտակի շրջանի Սարահարթ գյուղից էր։
Սուրենն առանձնանում էր իր համեստությամբ, նվիրվածությամբ, հանգստությամբ ու զսպվածությամբ։
2013թվ. զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հադրութի շրջանի N զորամասում։
Սուրեն Փիլոսյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով , իսկ հետմահու պարգևատրվել է` ՀՀ և ԱՀ Նախագահների կողմից «Արիության համար» մեդալներով: