Անդրեյ Կոնչալովսկին և Յուլիա Վիսոցկայան պսակադրվել են հարսանիքից 21 տարի անց
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին և նրա կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավար Յուլիա Վիսոցկայան հունվարի 20-ին պսակադրվել են Պսկովում, Տրոիցկի տաճարում, հարսանիքից 21 տարի անց:
Интерфакс-ի տվյալներով, արարողությանը ներկա են եղել զույգի ամենամոտ ընկերներն ու հարազատները, մասնավորապես Կոնչալովսկու եղբայրը՝ Նիկիտա Միխալկովը:
81-ամյա Անդրեյ Կոնչալովսկին և 45-ամյա Յուլիա Վիսոցկայան ամուսնացել են 1998թ.-ին, ունեն երկու երեխա: