Ռեալը համաձայնության է հասել Պորտուի հետ
«Ռեալը» համաձայնեցրել է «Պորտուի» հետ պաշտպան Էդեր Միլիտաոյի տեղափոխությունը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա ֆուտբոլիստը «Սանտիագո Բեռնաբեու» կտեղափոխվի գալիք ամռանը:
Բրազիլացու տեղափոխության համար մադրիդյան ակումբը կվճարի «Պորտուին» 50 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: