Արարատի մարզպետը ևս պարգևատրել է իրեն, տեղակալներին ու վարչության պետերին՝ աշխատավարձի 104,5 տոկոսի չափով
Մի քանի այլ մարզպետների պես Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ևս պարգևատրել է իրեն, տեղակալներին, օգնականներին, վարչության պետերին․ հայտնում է Hetq.am կայքը։
Գարիկ Սարգսյանն ավելի հեռուն է գնացել, քան իր գործընկեր մյուս մարզպետները․ նա 2018թ. դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5% դրույքաչափով: Ընդ որում, գումարի չափը չի նշվել կարգադրության մեջ:
Մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրությունը հիմնավորել է
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է պարգատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5%-ի չափով:
Արարատի մարզպետի հիմնական աշխատավարձը 661,400 դրամ է: 104.5%-ի դեպքում պարգատրման չափը կազմում է 691,163 դրամ: Տեղակալների հիմնական աշխատավարձը կազմում է 529,120 դրամ, պարգատրվել են 552,930 դրամ: