«Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալուց հետո արդեն երեք առաջարկ եմ մերժել. Մոուրինյո
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ մերժել է աշխատանքի երեք առաջարկ:
«Ես գոհ եմ այս երեք շաբաթներից և գոհ եմ այն փորձից, որը ստանում եմ: Հիմա ես կարող եմ անել այն, ինչն սովորաբար չէի կարողանում: Ինձ արդեն հրավիրել են Ռուսաստան` հոկեյի սուպերխաղի. ինձ համար դա նորություն է:
Բայց ես ինձ գիտեմ: Վստահ եմ արդեն մարտի վերջին այս երջանկությունն ինձ կձանձրացնի:
Վերլուծելով մանրամասները, ես արդեն մերժել եմ երեք առաջարկ, քանի որ չեմ զգացել, որ դա այն է, ինչն ինձ պետք է»,- ասել է Մոուրինյոն beIN Sports հեռուստաընկերության եթերում: