Վայոց ձորի մարզպետն իր աշխատակիցներին դրամական պարգևներ է շնորհել
Վայոց ձորի երիտասարդ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խորհրդականին, գլխավոր քարտուղարին, վարչությունների մի շարք պետերին, քարտուղարության պետին, ներքին աուդիտի բաժնի պետին, գլխավոր մասնագետներին դրամական պարգևներ է տվել։ Գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլն 321 հազար 405 ՀՀ դրամ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Տրդատ Սարգսյանը կարգադրությունը ստորագրել է դեկտեմբերի 26-ին, որում, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ կարգադրում եմ․ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի 2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսել մարզպետարանի աշխատակիցներին՝ համաձայն հավելվածի»։
Ըստ այդմ պարգևատրվել են հետևյալ անձինք․
Մարգարյան Սյուզան-մարզպետի խորհրդական-96,208 ՀՀ դրամ
Սահակյան Կամո-գլխավոր քարտուղար-165,654 ՀՀ դրամ
Վարդանյան Շահեն-Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ-101,444 ՀՀ դրամ
Հովսեփյան Ազատ-Քաղաքաշինության վարչության պետ-123,337 ՀՀ դրամ
Հարությունյան Աղվան-ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ-98,413 ՀՀ դրամ
Ղազարյան Արփիար- Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ-123,337 ՀՀ դրամ
Ներսիսյան Մարատ- Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ- 104,904 ՀՀ դրամ
Ասլանյան Վասիլ- Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ- 95,167 ՀՀ դրամ
Կարապետյան Հայկ- Քարտուղարության պետ-123,337 ՀՀ դրամ
Կարապետյան Վասակ- Ներքին աուդիտի բաժնի պետ- 108,150 ՀՀ դրամ
Կարապետյան Նորայր-Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 62,985 ՀՀ դրամ
Ավետիսյան Հասմիկ- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 61,148 ՀՀ դրամ
Խաչատրյան Խիկար- Ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ- 57,321 ՀՀ դրամ:
Նշենք, որ օրերս համացանցում ակտիվ քննարկում էին Կոտայքի և Արմավիրի մարզպետների ստորագրած համանման կարգադրությունները: