Հայտնի են շախմատի Հայաստանի առաջնության հաղթողների անունները
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացան Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների 8-րդ տուրերը:
Տղամարդկանց մրցաշարի միանձյա առաջատար Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղաց Տիգրան Պետրոսյանի հետ և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվեց Հայաստանի չեմպիոն: Փաշիկյանը չեմպիոնի տիտղոսը նվաճում է 2-րդ անգամ. առաջին անգամ Փաշիկյանը Հայաստանի չեմպիոն էր դարձել 2009 թվականին: Սուր պայքար է ընթանում 2-րդ հորիզոնականի համար, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2-րդ հորիզոնականը:
Կանանց մրցաշարի միանձնյա առաջատար Մարիա Գևորգյանը ոչ-ոքի խաղաց Մարիամ Մկրտչյանի հետ, ինչը բավարար էր մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հռչակվելու Հայաստանի կանանց չեմպիոն: Գևորգյանն այս կոչումը վերջին 4 տարվա մեջ նվաճում է 3-րդ անգամ:
Սիրանուշ Ղուկասյանը և Սուսաննա Գաբոյանը վաստակել են 4.5-ական միավոր և կիսում են 2-3-րդ հորիզոնականները: Արծաթե և բրոնզե մեդալակիրները անունները պարզ կդառնան այսօր կայանալիք վերջին տուրից հետո: