Ադրբեջանցի հաքերները հայտնում են մոտ 2000 հայկական էլփոստ և Facebook-ի օգտահաշիվ կոտրելու մասին
Ադրբեջանցի հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ և Facebook-ի օգտահաշիվների մուտքային տվյալներ, ներառյալ հեռախոսային լոգիններ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Այս փաստաթղթում տեղադրել եմ կոտրած հաշիվները՝ հեռացնելով գաղտնաբառերը։ Պատահականության սկզբունքով մի քանի հաշիվ ստուգեցի․ մուտք գործել լինում է։ Ստուգեք (Ctrl F կօգնի որոնել ֆայլում)- եթե կաք այստեղ – շուտ մտեք, փոխեք գաղտնաբառերը, քանի ադրբեջանցիք հաշիվները չեն տարել։
P.S. հաքերները հայտարարում են, որ 10 հազար հաշիվ են գողացել, բայց խիստ գերագնահատում են իրենց արածը, մեծ մասը կրկնվող հաշիվներ են»,–ասված է գրառման մեջ։