Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 20-ին՝ ժամը 17:
30-ի դրությամբ, Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։
Կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դեռևս փակ է։