Իրանը կտրականապես հերքել է կապն աֆղանցու հետ, որին Գերմանիան մեղադրում է Թեհրանի օգտին լրտեսության մեջ
Իրանը կտրականապես հերքել է աֆղանական ծագման Գերմանիայի քաղաքացու հետ կապը, որը մեղադրվում է Թեհրանի օգտին լրտեսության մեջ, հաղորդում է Mehr-ը:
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին հերքել է գերմանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրությունը գերմանա-աֆղանական ռազմական թարգմանչի հետ Թեհրանի կապերի մասին՝ հայտարարելով, որ անհիմն պնդումները ԵՄ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունները վատթարացնելուն ուղղված ջանքեր են: «Մեզ չեն զարմացնում նման հայտարարությունները անհիմն մեղադրանքների ֆոնին՝ առաջ քաշված նրանց կողմից, ովքեր փորձում են այս բարդ փուլում վնաս հասցնել Իրանի եւ Եվրոպայի հարաբերություններին»,-հավելել է Հասեմին:
Գերմանական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Գերմանիայի եւ Աֆղանստանի 50-ամյա քաղաքացին, որն աշխատում էր գերմանական զինվորականների համար, ձերբակալվել էր Թեհրանին գաղտնի զինվորական տվյալներ փոխանցելու կասկածանքով: