Աֆղանստանում հարձակվել են նահանգապետի ավտոշարասյան վրա․ կան զոհեր
Առնվազն 15 իրավապահներ են զոհվել և վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի նահանգապետի ավտաշարասյան վրա կատարված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Հարձակումը կատարվել է Մուհամմադ Ագա շրջանում։ Անվտանգության ծառայությունների աշխատակիցները փակել են մայրուղին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։
Նահանգապետ Անվար Իսհակզայն անվտանգության նահանգային վարչության պետի հետ վերադառնում էր Քաբուլից։ Նրանք չեն տուժել։
Հարձակումն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ պայթուցիկով լցոնված մեքենայով։ Պայթյունի հետևանքով վնասվել են ավտոշարասյան 6 մեքենաներ։
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։