Ես արդեն 3 առաջարկ եմ մերժել.Մոուրինյու
Manchester United-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտնել է, որ աշխատանքի երեք առաջարկ է մերժել.
«Ես գոհ եմ այս երեք շաբաթվանից (ՄՅՈւ-ից հետո): Ես ժամանակն այնպես կանցկացնեմ, ինչպես սովորաբար դա ինձ մոտ ստացվում է: Ինձ արդեն հրավիրել են Ռուսաստան` հոկեյի սուպերխաղի. ինձ համար դա առաջինն էր:
Բայց ես գիտեմ ինձ: Մարտի վերջին դա ինձ արդեն կսկսի անհանգստացնել: Ես գիտեմ իմ բնույթը: Ես արդեն երեք առաջարկից հրաժարվել եմ, քանի որ չեմ զգացել, որ դա այն է, ինչ ես ցանկանում եմ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը: