Լարիջանին քննադատել է Press TV-ի լրագրողի կալանքը
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին քննադատել է ԱՄՆ-ում Press TV-ի լրագրող Մարզի Հաշեմիի կալանքը՝ հայտարարելով, որ այդպիսի խորամանկ միջոցներն ապացուցում են մարդու իրավունքների նկատմամբ Վաշինգտոնի երկակի ստանդարտները, հաղորդում է Mehr-ը:
Կիրակի խորհրդարանի բաց նիստի ժամանակ ելույթ ունենալիս Լարիջանին ասել է, որ ԱՄՆ-ում Press TV-ի հաղորդավարուհու նկատմամբ անօրինական վերաբերմունքը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը միայն պնդում է, թե հարգում է մարդու իրավունքները, իսկ իրականում գործում է այնպես, ինչպես իր կողմնակիցները սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության դեպքում:
Նա նշել է, որ եթե Իրանում տեղի ունենար շատ ավելի փոքր նշանակություն ունեցող միջադեպ Հաշեմիի ձերբակալության կամ Ֆրանսիայում ներկայումս ընթացող իրադարձությունների նման, ապա ԱՄՆ-ը եւ եվրոպացիները կբղավեին «մարդու իրավունքների» մասին:
Նրա խոսքերով՝ այդպիսի միջոցներն ապացուցում են, որ Վաշինգտոնը չի պահպանում եւ ոչ մի սկզբունք, որը նա պատճառ է բերում իր քննադատների հարձակումներին դիմալայելու համար: