Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը ցանկանում են կրիպտոարժույթ ստեղծել
Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ը հայտարարել են կրիպտոարժույթ ստեղծելու ծրագրերի մասին, հաղորդում է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով WAM գործակալությանը:
Երկրներն առաջ են քաշել այդ նախաձեռնությունը համատեղ համակարգող խորհրդի գործադիր հանձնաժողովի նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել Աբու-Դաբիում: Նիստին մասնակցել է 16 մարդ: «Անդրսահմանային թվային արժույթը կենտրոնացած կլինի բացառապես բանկերի վրա փորձարարական փուլում բլոկչեյն տեխնոլոգիաներն ավելի լավ հասկանալու եւ անդրսահմանային վճարումները պարզեցնելու նպատակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կրիպտոարժույթի ստեղծումը կնպաստի նաեւ տեխնոլոգիական ստանդարտների, կիբերանվտանգության ռիսկերի գնահատման եւ դրամավարկային քաղաքականության վրա միասնական արժույթի ազդեցության հաստատմանը: