Հույները բողոքի զանգվածային ակցիա կանցկացնեն Մակեդոնիայի նոր անվանման պատճառո
Հունվարի 20-ին Աթենքում բողոքի զանգվածային ակցիա կանցկացվի ընդդեմ Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին կնքված համաձայնագրի, հայտնում է gazeta.ru-ն:
Այդ առնչությամբ Հունաստանի մայրաքաղաքում ուժեղացվել են անվտանգության
միջոցառումները, սահմանափակվել է տրանսպորտի տեղաշարժը: Իրավապահները
մտավախություն ունեն, որ կարող են տեղի ունենալ սադրանքներ ու բախումներ:
Հիշեցնենք, որ 2018թ. հունիսի 17-ին Աթենքն ու Սկոպյեն Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անվանափոխելու վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Սակայն հույների մի մասը կարծում է, որ
մակեդոնացիներ կարող են կոչվել միայն երկրի հյուսիսային հատվածի պատմական
շրջանի բնակիչները, այլ ոչ թե հարևան պետության քաղաքացիները:
Հատկանշական է, որ համաձայնագրին դեմ է նաև Մակեդոնիայի բնակչության մի մասը, որի
կարծիքով՝ փաստաթուղթը ոտնահարում է ժողովրդի ազգային ինքնությունը: