Հայտնաբերվել է «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարած 20-ամյա կասկածյալը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 20-ին, ոստիկանության
Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները
ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում Դավիթաշեն
վարչական շրջանում հայտնաբերել են նույն վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա
Աշոտ Մեժլումյանին: Վերջինս կասկածվում է օրեր առաջ՝ հունվարի 17-ին,
գիշերը ժամը 02:30-ի սահմաններում Արաբկիրի վարչական շրջանի Բաղրամյան
պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում ավազակային հարձակում կատարելու
մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը ոստիկանությունից
տեղափոխվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
Արաբկիրի քննչական բաժին: