Հայաստանի հավաքականի բասկետբոլիստ Անդրե Սփայթ-Մկրտչյանը կխաղա NBA-ի G լիգայում
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի խաղացող Անդրե-Սփայթ Մկրտչյանը հանդես կգա NBA-ի G լիգայի «Վիսկոնսին Հերդ» ակումբում:
Այս մասին հայտնում է ակումբի` «Թվիթերի» պաշտոնական էջը:
«Կցանկանայինք ողջունել Անդրե-Սփայթ Մկրտչյանին թիմում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրությունում:
Հատկանշական է, որ «Վիսկոնսին Հերդը» NBA-ի Արևելյան կոնֆերենցիայի ներկայիս առաջատար «Միլուոկի Բաքսի» պահեստային թիմն է:
Մկրտչյանը վերջին կես տարին անցկացրել է թուրքական «Բույուկշեհիր Բելեդիեսի» ակումբում, որտեղ միջինում անցկացրած 17 րոպեում վաստակել է 5,7 միավոր և տիրել 1,1 անդրադարձի:
Ավելի վաղ, Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը հանդես էր գալիս «Նորթերն Կոլորադոյի» կազմում, որն էլ Մկրտչյանին հնարավորություն էր տվել մարզվելու NBA-ի «Դենվեր Նագեթս» ակումբում: