Երևան, 27.Ապրիլ.2024, 00:00 |
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա...

Հայաստանը որպես էլեկտրաէներգիայի արտահանման հզոր ներուժ ունեցող պետություն կորցրել է իր դիրքերը, վտանգ կա դուրս մնալու տարածաշրջանային էներգետիկ շուկաներից․ փորձագետ

Էներգետիկ ոլորտում 2019-ի ամենակարևոր մարտահրավերներից մեկը, ըստ էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի, երկրի ներսում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքի խնդիրն է: 

Նա նկատեց, որ այսօր արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանը, որն ավանդաբար դիտարկվում էր որպես տարածաշրջանում էներգետիկ հզորությունների
ավելցուկ ունեցող պետություն և արտահանման հզոր ներուժ ունեցող պետություն,
կորցրել է իր դիրքերը։

«Մասնավորապես, բավական է նշել, որ 2016-ին ընդհանրապես էլեկտրաէներգիա չենք արտահանել վրացական ուղղությամբ, 2018-ին մի փորք բարելավել ենք դիրքերը, այն էլ այն բանի շնորհիվ, որ Վրաստանի էներգահամակարգում վթար էր տեղի ունեցել և, այո, վթարների ժամանակ, ինչպես հայտնի է, մենք ապահովում ենք այդ էլեկտրաէներգիայի մի մասը, որն անհրաժեշտ է Վրաստանին: Եթե անգամ այդ վթարն ենք դիտարկում, ապա Հայաստանից դեպի Վրաստան երբ համեմատում ենք արտահանումը, ասենք, Ադրբեջանի, ՌԴ-ի հետ, ապա տեսնում ենք, որ Հայաստանն արտահանման մասով վերջին տեղն էր զբաղեցնում և վրացական շուկայում գնալով իր դիրքերը զիջել էր ադրբեջանական և թուրքական էլեկտրաէներգիային»,- ասաց Դավթյանը։

Էլեկտրաէներգիայի արտահանման ներուժի զարգացման կամ կիրառման քաղաքականության ոլորտում ՀՀ-ն բավականին հետ է մնացել, կարծում է փորձագետը՝ շեշտելով, որ եթե գոնե 2019-2020թթ. ինչ-որ օպերատիվ քայլերի ՀՀ իշխանությունները չգնան և չփորձեն երկրի ներսում էապես նվազեցնել արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը, ապա առհասարակ դուրս կմնանք տարածաշրջանային էներգետիկ շուկաներից:

Նա մատնանշեց հատկապես Իրանի օրինակը։

«Ավանդաբար Իրանը դիտարկել ենք որպես մեր էլեկտրաէներգիայի սպառման առանցքային առարկա, դիտարկել ենք որպես դեֆիցիտ ունեցող պետություն, բայց 2017-2018թթ.ընթացքում, ի հեճուկս պատժամիջոցային քաղաքականության, Թեհրանը գնալով հզորացրեց իր էներգետիկ համակարգը, կառուցեց արդեն նոր ջերմաէլեկտրակայան 300 մեգավատ հզորությամբ, այս ընթացքում էլեկտրակայաններ կառուցեց այն տարածքներում, որտեղ պակասուրդ էր զգացվում, էլկտրաէներգիայի դեֆիցիտ էր զգացվում, և արդեն այս տարվա կեսերին՝ մոտավորապես մայիս-հունիս ամսին, հայտարարեց, որ ինքն է պատրաստ, այդ թվում՝ Հայաստանի տարածքով
էլեկտրաէներգիա արտահանել դեպի Վրաստան, իսկ Ադրբեջանի տարածքով՝ դեպի
ՌԴ»,- ընդգծեց նա։

Վահե Դավթյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում ավելի է խորանում էներգետիկ երկխոսությունը Իրանի և Ադրբեջանի միջև, ինչը հատկապես արտահայտվեց 2018 թվականին: Նրա խոսքով՝ հունվարից ի վեր արդեն Ադրբեջանն է էլեկտրաէներգիա արտահանում դեպի Իրան, մոտավորապես 80 մեգավատ հզորության, և խոսքն այն մասին է, որ 2019-ին այդ հզորությունը կհասնի 180 մեգավատի:

«Որպես այս երկխոսության կուլմինացիա, իհարկե, կարելի է դիտարկել Կասպից ծովի
իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը ստորագրվեց 2018-ի օգոստոսի
12-ին, որը լրացուցիչ մեխանիզմներ և գործիքներ ստեղծեց Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում երկխոսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար»,- ներկայացրեց Վահե Դավթյանը։

Այստեղից, ըստ փորձագետի, ի հայտ է գալիս հաջորդ մարտահրավերը, որն այն առանցքային ենթակառուցվածքային նախագիծն է։ Ըստ Դավթյանի՝ Հյուսիս-հարավ
էլեկտրաէներգետիկ միջանցքն է, որը կարծես թե կամաց-կամաց միտում ունի տեղափոխվելու դեպի Ադրբեջան:

«Սա բավական ակտիվորեն Ադրբեջանի կողմից լոբբինգ է արվում, և մենք արդեն տեսնում ենք, որ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած, որոնք բացահայտ Հյուսիս-հարավին այլընտրանքային միջանցք ձևավորելու միտում ունեն: Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավին, ապա մենք բավականին հետ ենք ընկել աշխատանքային գրաֆիկից, օրինակ՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ ցանցը պետք է հանձնվեր դեկտեմբերին, բայց մոտ 2 ամիս առաջ եղավ պաշտոնական հայտարարություն իշխանությունների կողմից, որ այդ նախագծի ընդամենը 15 տոկոսն է պատրաստ»,- մանրամասնեց փորձագետը։

Դավթյանի գնահատմամբ՝ այս տեմպերով ՀՀ-ն ընդհանրապես կարող է դուրս մնալ
տարածաշրջանային էներգետիկ շուկայից, իսկ դրանում ներգրավված լինելը ինչ-որ
չափով նաև աշխարհաքաղաքական լուրջ դիվիդենտներ կարող է բերել Հայաստանին՝
ստեղծելով երկրի անվտանգության համար լրացուցիչ երաշխիքներ:

Անդրադառնալով էներգետիկ ոլորտում 2018-ին տեղի ունեցած կարևոր իրադարձություններին՝ փորձագետն առանձնացրեց և որպես ողջունելի քայլ դիտարկեց «Տաշիր» հոլդինգի հետ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» կառավարման մասին պայմանագրի չեղարկումը:

«Ինչպես գիտեք, նախորդ իշխանությունները 2017-ին կնքեցին մի պայմանագիր, համաձայն որի՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը փոխանցվում էր «Տաշիր գրուպ» հոլդինգին՝ կառավարման հիմունքներով: Ակնհայտ էր, որ այս գործարքի արդյունքում մեր էլեկտրաէներգետիկ շուկան կգնար մոնոպոլիզացման ճանապարհով, քանի որ «Տաշիր»-ը, տնօրինելով ԲԷՑ-ը, Հայաստանի էլեկտրական ցանցերը, ինչպես նաև զբաղվելով էլեկտրաէներգիայի գեներացմամբ, կարող էր արդեն դառնալ միակ և
առանցքային խաղացողը մեր շուկայում, ինչը կբերեր ակնհայտորեն որոշակի
ռիսկերի էներգետիկ անվտանգության տեսանկյունից, պետական քաղաքականության
տեսանկյունից այս ոլորտում»,- նշեց Վահե Դավթյանը։

Էներգետիկ ոլորտի փորձագետը կարևորեց միջուկային էներգետիկայի շուրջ տեղի ունեցող զարգացումները։ Ճիշտ է, Դավթյանի դիտարկմամբ, կարող ենք ստույգ ասել այն
մասին, որ ներկայիս իշխանությունները վերջնական դիրքորոշում չհայտնեցին
միջուկային էներգետիկայի զարգացման վերաբերյալ, այնուամենայնիվ, եղան հստակ
ազդակներ, որոնք ցույց են տալիս, որ, թերևս, մոտ ժամանակահատվածում ՀՀ-ն
չի պատրաստվում հրաժարվել միջուկային էներգետիկայի զարգացման ծրագրերից։

«Դա այն էր, որ վարչապետին կից ստեղծվեց խորհրդատվական հանձնաժողով՝
միջուկային էներգետիկայի հարցեր քննարկելու և գնահատականներ տալու
նպատակով, և հատկանշական էր, որ այդ հանձնաժողովի կազմի մեջ ընդգրկվեցին
հիմնականում այն պետությունների ներկայացուցիչները, որոնք իրենցում բավականին ակտիվորեն միջուկային հզորություններ են զարգացնում, կամ որոնցում միջուկային էներգետիկայի տեսակարար կշիռը բավականին բարձր է գեներացման մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ սա, ըստ իրեն, ազդակ էր, որը ցույց էր տալիս, որ մենք դեռևս չենք գնում միջուկային էներգետիկայի դիսկրիմինացիայի ճանապարհով:

Դավթյանը հիշեցրեց, որ կառավարության կողմից հնչեցվել են որոշ դրույթներ, որոնք այս պահի դրությամբ, գոնե հռետորաբանության մակարդակով, խնդրահարույց են։ Նա նկատեց, որ հայտարարվել է այն մասին, որ ամենայն հավանականությամբ, ՀՀ-ն կգնա նոր էներգաբլոկի կառուցման ճանապարհով, բայց այդ էներգաբլոկը կլինի մոդուլային ձևաչափի, ինչը նշանակում է, որ կառավարությունն իրականում միջուկային էներգետիկայի հարցում շարունակում է նախորդ իշխանությունների որդեգրած ուղին և խոսում է մոդուլային կայանների մասին:

«Մոդուլային կայանները, ըստ էության, բավական քիչ հզորություն ունեցող կայաններ են՝ 50-280 մեգավատ, և չեմ կարծում, որ դրանք հնարավորություն կստեղծեն ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և մյուս կողմից բարձրացնել երկրի ռազմավարական ներուժը, ինչպես դա անում է ատոմակայանը՝ գործող միջուկային էներգաբլոկը»,- նշեց փորձագետը։

Դավթյանը հանրությանը հուզող ամենակարևոր հարցերից առանձնացրեց նաև գազի և էլեկտրաէներգիայի մասով հարցերը: Իհարկե, կատարվող փոփոխությունը, մասնավորապես, անապահով բնակիչների համար 10 դրամով նվազեցումն այն չէր, որը կարող է բերել երկրի ներսում էական ինչ-որ սոցիալական վիճակի փոփոխության, բայց օբյեկտիվության համար պետք է նշել, որ այսօր երկրի ներսում շատ քիչ են նախադրյալներն էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու համար:     

«Գազի մասով ունենք հետևյալ պատկերը․ իրականում կարող ենք ասել, որ մակրոտնտեսական գործընթացները ոչ այնքան բարենպաստ պայմանների մեջ դրեցին ՀՀ-ին՝ որպես բնական գազի ներկրող պետություն: Ինչո՞ւ, որովհետև ընդհանրապես, քանի որ աշխարհում այսօր չի ձևավորվել ուրույն և առանձին գազի շուկա իր սակագների միավորման մեթոդաբանությամբ, գազի ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությունըհիմնականում կցված է նավթի գների հետ և այս առումով, հաշվի առնելով, որ վերջին ամիսների ընթացքում համաշխարհային նավթի շուկայում լուրջ տատանումներ տեղի ունեցան, ինչը նաև որոշակի ռիսկային գործոններ ստեղծեց գազ արտահանող երկրների համար, օրինակ՝ Ռուսաստանի համար, որն, ի դեպ, «Գազպրոմ» ընկերության բյուջեի հիմքում 2018-ին դրել է 50 դոլար սակագինը
մեկ բարել նավթի համար:

Այսինքն՝ մոտ է այն կրիտիկական կետը, երբ «Գազպրոմ»-ը ստիպված կլինի անցնելու հակաճգնաժամային կառավարման ռեժիմին»,-ասաց նա։Վերջինս կարծում է, որ հերթական բանակցությունների ընթացքում պետք է օրակարգ մտցվի 2013-ի դեկտեմբերին կնքված գազային պայմանագրերի վերանայման խնդիրը, որովհետև այնտեղ առկա են մի շարք դրույթներ, որոնք խանգարում են այսօր երկրի ներսում նույն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանն իրականացնելու ավելի սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն։

«Խոսքը, մասնավորապես, այն բանի մասին է, որ ըստ պայմանագրի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորվում է տարեկան մոտ 9-10 տոկոսի չափով շահութաբերություն ապահովել՝ հաշվի առնելով, որ սպառման ծավալները գնալով ընկնում են, օրինակ՝ տեսե՛ք՝ 2015-2016 թթ. մենք Ռուսաստանից 2 մլրդ խորանարդ մետր գազ ենք ներկրել, 2017 թվականի դրությամբ՝ 1.8, սա խոսում է բացասական դինամիկայի մասին: Հետևաբար, քանի որ սպառումը նվազում է, իսկ շահութաբերություն ապահովելու պարտավորվածությունը դեռ առկա է, հետևաբար, ընկերությունը ստիպված, այո, գնում է, այսպես կոչված, սակագնային կոռուպցիայի՝ շահութաբերությունն ապահովելու համար։

Առաջին անգամ, թերևս, կառավարության մակարդակով այս տարի խոսվեց «Գազպրոմ Արմենիայի» կողմից իրականացվող կամ թույլ տրվող չարաշահումների մասին, սա ընդամենը բաժակաճառ չէր, այլ բերվեցին շատ կոնկրետ փաստեր, հարուցվեցին քրեական գործեր՝ կապված գազալցակայանների միջոցով իրականացվող ոչ թափանցիկ առևտրի հետ: Եվ սա ևս մի գործոն է, որն այդ պայմանագրի դրույթից զատ ուղղակիորեն ազդում է սակագնային քաղաքականության վրա և բարձր սակագների վրա, որոնք առկա են Հայաստանում»,- ընդգծեց նա:

Իսկ անցնող տարի կատարված իրադարձություններից որպես ոչ այնքան ողջունելի, ոչ այնքան նպատակահարմար քայլ, որը կունենա իր հետևանքները հետագա տարիների վրա, Դավթյանն առանձնացրեց Էներգետիկայի նախարարության լուծարումը և դրա ինտեգրումը մեկ այլ նախարարության, քանի որ ՀՀ էներգետիկ ռազմավարության քաղաքականությունն առ այսօր իրականացվում է մի փաստաթղթի վրա, որը դեռ 2011-ին էր հաստատվել։

«2011-ից ի վեր շատ լուրջ գործընթացներ տեղի ունեցան տարածաշրջանում, և այն
ռազմավարությունը, որն այսօր առկա է, չի համապատասխանում ներկայիս
մարտահրավերներին: Այն, որ այսօր, փաստորեն, լուծարվում է այդ նախարարությունը և միանում մեկ այլ կառույցի, խոսում է այն մասին, որ մենք, ընդհանուր առմամբ, երևի թե հրաժարվում ենք ազգային էներգետիկ քաղաքականություն ունենալու նպատակադրումից: Ինչը, իմ կարծիքով, առհասարակ ազգային անվտանգության տեսանկյունից որոշակի ռիսկեր է պարունակում»,- եզրափակեց Վահե Դավթյանը։

դիտվել է 693 անգամ
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մաս... «ԱՄՆ-ն չի ձգտում զսպել Չինաստանի զարգացումը».... Հատուկ զբոսայգիներ՝ շների համար Տեղափոխության դեպքում «Ռեալը» Մբապեին կարգելի... Շվեյցարիայի խորհրդարանը քվեարկել է Ուկրաինայի... Պայմանագրային 20 զինծառայողներ այցելել են ճան... Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ե... «Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստ... Կիրանց մեկնած մասնագետների մեքենայում Մհեր Գր... Ոստիկանությունը Կիրանցում լուսաձայնային նռնակ... Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի... Սեյրան Օհանյանն ու Տիգրան Աբրահամյանը հանդիպե... «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն... Բեյոնսեն ծաղկեփունջ է ուղարկել իր երկու տարեկ... Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մ... «Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայա... Բաքուն «միակողմանի և անհիմն» է որակել Ադրբեջա... Պատանիները փորձել են հուշանվեր թղթադրամներով ... Ռուսաստանը երբեք չի սպառնացել ՆԱՏՕ-ին, հենց Ն... Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատո... Ուկրաինան կարող է հաղթել․ Սալիվան Վահան Կոստանյանը և Մուհամեդ Ակրամ Ալ-Աջլանին ... Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի՝ Անի Իսպիրյանի... Ալիևը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարարի հ... Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությ... Քաղաքացու օրվա առթիվ հանրապետության 85 վայրու... Նյու Դելին արձագանքել է պաշտպանության ոլորտու... Հայրենիքի հանձմանը դեմ խաղաղ բնակչության նկատ... Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիակ... ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությու... Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված... Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առա... Տավուշցիները փորձում են թուլ չտալ, որ քարտեզա... Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խ... «Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյան ... Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համ... Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնա... Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով... Ռուսաստանն ու Եվրոպան այլևս չեն կարողանա այնպ... ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկ... 2 տարի առաջ այս օրը Փաշինյանի ավտոշարասյանը զ... Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ոլորտի... Ժողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի... Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտա... Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ ... ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի հետախուզական ծ... «Վիճակը մտահոգիչ է». ՄԻՊ-ից չհայտարարված այց ... Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կ... Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբ... Քննարկվել են ՀՀ-Իտալիա ռազմական համագործակցու... Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ ... Բլինքենն ու Չինաստանի նախագահը հանդիպել են Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հա... Պետական դավաճանություն կատարելու համար քրեակա... Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» ն... Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրա... Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործ... ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Merc... «Եկել ենք` մեր սուրբ հողը պահենք»․ Կիրանցում ... Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև... Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվ... Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնո... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոց... Լարված իրավիճակ՝ Երևան-Սևան ճանապարհին․ Ուղիղ... Լարված իրավիճակ՝ Հրազդանում․ քաղաքացիները փող... Գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավ... Այս պահին նման հարց չունենք մեր օրակարգում. Թ... Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկ... Աննա Հակոբյանն այցելել է Գյումրի (լուսանկարնե... Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի... ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկ... Մեկ օրում հանրապետությունում բացահայտվել է հա... Ալեն Սիմոնյանը ստացել է Վալենտինա Մատվիենկոյի... Մահացել է բլոգեր Լենա Միրոն Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանայ... ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է Հաստատվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից... Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փո... Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտ... Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել... Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan