Պաշտոնական. Արցախը նոր ֆուտբոլիստ ունի
Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի շարքերն այսօր համալրել է 21-ամյա հարձակվող Վարդան Բակալյանը։
Մինչ «Արցախ» տեղափոխվելը, Բակալյանը հանդես է եկել «Փյունիկ», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան», «Շիրակ» և «Արարատ–Արմենիա» ակումբներում։
Խաղացել է Հայաստանի Մ16, Մ17, Մ18, Մ19, Մ21 տարեկանների հավաքականներում:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստն «Արարատ-Արմենիային» միացել էր Հայաստանի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մեկնարկից առաջ:
Բակալյանը Բարձրագույն խմբում խաղաժամանակ չի ստացել, իսկ Հայաստանի Գավաթի խաղարկությունում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման:
«Արցախ»–ը հաջող ֆուտբոլային կարիերա և թիմում արդյունավետ խաղ է մաղթում նորեկին: