Երևան-Իջևան ավտոճանապարհին «Volkswagen Vento»-ն բախվել է կայանված մեքենային․ կա տուժած
Հունվարի 20-ին՝ ժամը 01:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտէ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 111-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենային (վարորդների տվյալները պարզել չի հաջողվել):
Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը, «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հ. Ա.-ն (ծնված 2000 թ.), հոսպիտալացվել է Տավուշի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: