Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
Հունվարի 19-ին՝ ժամը 23:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շահումյան 7-րդ փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:11-ին, մարվել՝ 00:42-ին:Այրվել են տանիքի (մոտ 50 քմ) փայտե և գիպսաստվարաթղթե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: