Ճապոնական ծովի հատակին էքստրեմալ բակտերիաներ են հայտնաբերվել
Բակտերիաները գոյատևում են շնորհիվ այն բանի, որ ապրում են գազային հիդրատների ներսում, տեղեկացնում է «Մոյա պլանետան»՝ հղում կատարելով LiveScience-ին։ Գազային
հիդրատները բյուրեղներ են, որոնք ձևավորվում են գազից ու ջրից՝ որոշակի պայմաններում։ Մեյձի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են ծովի հատակի գազահիդրատների մեծ քանակություն և դրանցում դոլոմիտի փոքրիկ բյուրեղներ հայտնաբերել։ Հենց դրանցում էլ «թաքնվում» են բակտերիաները։ Մինչ այդ կարծում էին, թե դրանք կարող են ապրել միայն հիդրատների շուրջը, բայց ոչ դրանց ներսում։