Շունը փառքի արժանացավ նորաձևության ցուցադրման ժամանակ (տեսանյութ)
Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում նորաձևության ցուցադրման ժամանակ բեմին կատու հայտնվեց, իսկ հիմա հերթը շանն է։ Ինչպես տեղեկացնում է NDTV-ն, Blenders
Pride Fashion Tour ցուցադրության ժամանակ հանկարծ մի շուն է հայտնվել, որը բավական վստահ է զգացել իրեն լուսանկարիչների շրջապատում։ Շունը բեմ է դուրս եկել հնդիկ դերասաններ ու մոդելներ Սիդհարթ Մալհոթրայի ու Դիանա Պենտիի հետ միասին, հետո ճարպկորեն խաբս է տվել իրեն բռնել փորձող աշխատակիցներից և հպարտ անցել է բեմով, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։