Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու 07-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը
21.50-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտաճանապարհի Դաշտ գյուղի վարչական
տարածքում ճակատ ճակատի բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 96 TT 222 համարանիշի
և Mercedes մակնիշի 35 VM 330 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: