Ուզում եմ, որ նրա երգերը հատեն հավերժության սահմանը. Եսայի Ալթունյանը ներկայացրել է Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը (տեսանյութ)
Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյե Շառլ Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը:
Կից գրառման մեջ ասված է.
«Ես չէի ցանկանում հրապարակել սա մինչև … Ես ցանկանում էի, որ մեծն Շառլի ձայնը շարունակեր հնչել մեր սրտերում: Բայց ժամանակն անցնում է, և այսօր ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել Mourir d’aimer երգի իմ կատարումը, որ նրա երգերը հատեն հավերժության սահմանը»: