Տրիպոլիում բախումների ընթացքում զոհվել է Associated Press-ի լուսանկարիչը
Ասոշիեյթիդ պրես գործակալության աշխատակիցը զոհվել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումների ժամանակ, տեղեկացնում է RT-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ առնվազն 13 մարդ զոհվել, 52-ը վիրավորվել է Տրիպոլիում զինված բախումների ժամանակ։
Ինչպեստեղեկացնում է RT-ն՝ սպանվել է լուսանկարիչ Մուհամեդ բեն Խալիֆան, որն
աշխատում էր Ասոշիեյթիդ պրեսում Տրիպոլիի պաշտպանության ուժերի և «յոթերորդ բրիգադի» միջև բախումների ժամանակ։
Անցած չորեքշաբթի օրվանից լիբիական մայրաքաղաքի հարավային Կասր բեն Հաշիր շրջանում, Վադի էր Ռաբիա և Խալեթ էլ Ֆորջան ճանապարհին, ինչպես նաև Տրիպոլիի օդանավակայանի շրջանում բախումներ են տեղի ունենում Տրիպոլիի՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը պատկանող պաշտպանության ուժերի և յոթերորդ բրիգադի ուժերի միջև։