WhatsApp-ում հաղորդագրությունները ավտոմատ կերպով ջնջվում են
Reddit-ի օգտատերերը նկատել են, որ WhatsApp-ը պատահականության սկզբունքով ջնջում է հաղորդագրությունները:
Որպես կանոն, ջնջվում են մեկ տարի առաջ ուղարկված հաղորդագրությունները:
Այլ տարօրինակ երևույթներ չեն նկատել մեսինջերում, ուղղակի հաղորդագրությունները պատահական ջնջվում են:
Հավանական է, որ հաղորդագրությունները ջնջվում են Google Drive-ից կամ iCloud-ից կրկնօրինակների բեռնելու պատճառով, ինչպես նաև հնարավոր է ծրագրում թերություններ են հայտնվել:
WhatsApp-ի ղեկավարությունը տեղյակ է խնդրի մասին և աշխատում է այն լուծելու ուղղությամբ: Հնարավոր է՝ բոլոր հաղորդագրությունները վերականգնեն: