Սլովենիայում ընտրել են 2018թ. բառը
Մեղուն (čebela) Սլովենիայում դարձել է «2018թ. բառը»։ Այս մասին տեղեկացրել են Սլովենիայի Գիտությունների և արվեստների ակադեմիայի հետազոտական կենտրոնի (ZRC SAZU) աշխատակիցները, տեղեկացնում է Europulse-ը։
Հետազոտական կենտրոնը մի քանի ամիս տարբեր անվանակարգերով փնտրում է «Տարվա բառը», այնուհետև լեզվաբան փորձագետները ընտրում են եզրափակիչ հասած 10 բառ, իսկ հաղթողը որոշվում է օգտատերերի քվեարկությամբ։
2018թ.եզրափակչում «մեղվից» բացի նաև այնպիսի բառեր էին մտել, ինչպիսին են
«գլխավոր հրամանատար կինը», «գրաֆիկական նովելը» եւ անգամ «օրբանիզացիա»
նորաբանությունը՝ Եվրոպայում աջ հայացքների տարածում, որոնց կողմնակիցն է
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Թե ինչու հենց «մեղուն» հաղթեց՝ լեզվաբանները դժվարանում են պատասխանել։ Բայց հայտնի է, որ մեղվաբուծությունը Սլովենիայում միշտ պատվավոր գործ է համարվել, և դա իր հետքն է թողել լեզվի մեջ։ Օրինակ, «մեռնել» բառը սլովեներենում կարելի է կիրառել երկու կերպ՝ մի դեպքում՝ մարդկանց, մյուս դեպքում՝ կենդանիների հանդեպ։ Մեղվի համար օգտագործվում է նույն կերպը, ինչ և մարդու։
Այս տարի, գլխավոր անվանակարգից բացի, առաջին անգամ կար նաև «Տարվա
ինովացիոն բառը» անվանակարգը։ Դա drečka բառն է, որը նշանակում է հատուկ
փաթեթ, որն օգտագործում են շնատերերը՝ նրա կեղտը մաքրելու համար։
Տարվա բառը Սլովենիայում ընտրում են 2016 թվականից. այն ժամանակ հաղթող էր դարձել «փախստական» բառը։