Ռեկորդակիր հավկիթի Instagram-ի էջում նոր լուսանկար է հայտնվել
Ռեկորդային հավանումներ (like) ստացած հավկիթի լուսանկարի Instagram-ի էջում վերջերս
ևս մեկ նկար է հայտնվել: Լուսանկարում կրկին նույն հավկիթից է պատկերված: Այս անգամ միայն մեկ տարբերությամբ. դրա վրա փոքրիկ ճաք կա: Լուսանկարի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց այն ավելի քան 4 մլն հավանում է ունեցել: Ենթադրվում է, որ առաջիկայում Instagram-ի այս էջում կարող է ևս մեկ լուսանկար հայտնվել, որը կլինի ինչ-որ որ մի պատմության շարունակությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Instagram-ի նոր էջ էր բացվել, որտեղ հայտնվել էր միայն հավկիթի 1 լուսանկար: Օգտատերը կոչ էր արել հավանումների նոր ռեկորդ սահմանել դրանով: Որոշ ժամանակ անց լուսանկարն ավելի քան 25 մլն հավանում էր ստացել: Անհայտ օգտատիրոջ նպատակը սուպերմոդել Քայլի Ջենների՝ նախկինում սահմանած ռեկորդը գերազանցելն է եղել:
Հիշեցնենք՝ նա հրապարակել էր իր նորածնի լուսանկարը, որը մեկ տարվա ընթացքում շուրջ 18 մլն հավանում էր հավաքել: Ընդ որում՝ մոդել այդ պահին ունեցել է 123 մլն հետևորդ, իսկ հավկիթի հետևորդների թիվն ընդամենը 2.6 մլն է եղել: