Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից
Երւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 13-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն Երևանի 3 դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից: Որոշումների
համաձայն, Նատալյա Ստեփանյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի Ալ.Պուշկինի անվան համար 8 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Ռուզաննա Գրիգորյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի ԷռնեստԹելմանի անվան համար 13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
ՄարիաննաԱվագյանը հունվարի 16-ից ազատվել է «Երևանի համար 98 հիմնական դպրոց»
պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից: Լուծվել է նրա հետ 2014 թվականի հունվարի 15-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: