Լիբիայի մայրաքաղաքում բախումների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Առնվազն 13 մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի առողջապահության նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը գրանցվել է չորեքշաբթի՝ հունվարի 16-ին:
«Չորեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի, 52 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց թվում կան կանայք ու երեխաներ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կառույցը հակամարտող երկու կողմերին կոչ է արել հետևել միջազգային հումանիտար օրենքներին ու չխոչընդոտել շտապօգնության ծառայությանն իրականացնել իր պարտքը:
Նշենք, որ Լիբիայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում բախումներ էին տեղի ունեցել այդ երկրի կառավարության ներքո գործող ու ուժերի ու 7-րդ բրիգադի միջև: