Մեքսիկայի գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը հաջողվել է մարել
Մեքսիկայի Իդալգո նահանգի Տուսպաս-Տուլա գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապես Օմար Ֆայադը:
Նա հայտնել է նաև, որ ներկա պահին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում պատահարի հետևանքով տուժածներին:
Ավելի վաղ, դեպքի պահին արված տեսանյութ էր հայտնվել համացանցում: Նախնական տեղեկություններով՝ պատահարի զոհ էր դարձել 21 մարդ, 71-ը մարմնական տարբեր վնասվածքներ են ստացել: