Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ընտրել ծննդաբերության ձևը՝ առանց ամուսնու համաձայնության
Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս պարտավոր չեն ամուսինների թույլտվությունը ստանալ ծննդաբերության ձևն ընտրելիս: Այս մասին հաղորդում է National-ը:
Այսուհետ կինը կարող է ինքնուրույն ընտրել ծննդաբերության ձևը, կլինի դա կեսարյան հատման, թե վիրաբուժական այլ ճանապարհով:
Կանանց նաև թույլատրվում է առանց ամուսնու գրավոր համաձայնության տեղեկություն ստանալ հղիության ընթացքի և ծննդաբերության ժամկետի մասին: