Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին. Բորիս Նավասարդյան
«Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին: Նախորդ դեպքերը ցույց են տվել, որ լրագրողները դառնում են տվյալ քաղաքական ուժի անդամ և պաշտպանում իրենց նախկին մասնագիտական մոտեցումները այլ տվյալ քաղաքական ուժի դիրքորոշումները»,- այս մասին ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ուղիղ եթերներին, որտեղ նա խոսել է ԶԼՄ-ների մասին, Նավասարդյանը նշեց, որ վարչապետը այդպես չպետք է խոսի հասարակության հետ:
«Եթե նա ուղղակի բողոքում է և չի ասելու, թե ինչ է անելու, ապա դա այնքան էլ ճիշտ մոտեցում չէ: Եթե չլինեն կոնկրետ ուղերձներ, թե ինչ են անելու իշխանությունները, ապա դա ԶԼՄ-ների մոտ անհանգստություն է առաջացնում: Մենք հորդորում ենք իշխանություններին կոնկրետ միջոցներ ձեռնարկել և թափանցիկ աշխատել»,- շեշտել է Նավասարդյանը:
Բանախոսը հորդորեց ներկա իշխանություններին հանդես գալ այնպիսի նախաձեռնությամբ, որ հանրությունը իմանա՝ որ լրատվամիջոցը որ ուժին կամ ինչ քաղաքական կողմնորոշում ունեցող սեփականատիրոջ է պատկանում: