Որն է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթների կրճատման պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ, բավականին կրճատվել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները։
«Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երեւան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարեւորագույն ոլորտներ. եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին արտաքին կապերն ու եվրաինտեգրումը` արտաքին կապերի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ անցել է եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո։ Եվրասիականը եւ ռեգիոնալ ուղղությունը նույնպես հանել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում։ Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանոնակարգումն էր, որն արտաքին հարաբերություններն էր իրականացնում, հիմա այն տարել են գիտության եւ կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: