Նախագահ Արմեն Սարգսյանը Աբու Դաբիից մեկնում է Շարժա. հաջորդ ուղղությունը Դուբայն է. (տեսանյութ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիից մեկնել է Շարժա: Այս մասին հաղորդում են նախագահի աշխատակազմից:
Նախագահը կհանդիպի Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի հետ:
Այնուհետև Արմեն Սարգսյանը կմեկնի Դուբայ՝ հանդիպելու ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումիի հետ: