Կառավարությունն այս տարի իր 2-րդ նիստն է անում. օրակարգում 20 հարց է. (ուղիղ)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունվարի 17-ին, անցկացնում է այս տարվա իր երկրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է ընդամենը 20 հարց, որից 12-ը՝ չզեկուցվող:
Օրակարգում է մասնավորապես, Զենք կրելու իրավունք ունեցող դատական կարգադրիչների պաշտոնների անվանացանկը, հատկացվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հատուկ միջոցների ցանկը սահմանելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության, Արմփաուեր փակ բաժնետիրական ընկերության և Ռենկո Ս.Պ.Ա.-ի միջև կնքված շրջանակային համաձայնագրի համաձայն ուղղակի պայմանագրին հավանություն տալու մասին, Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին, 2018 թվականի ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ 170 մլն խոր. մ գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից էներգահամակարգի ընկերություններում առաջացող լրացուցիչ գումարների հաշվարկման և վճարման կարգը սահմանելու մասին, նաև Կարեն Սարուխանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Վահե Ղալումյանին Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցերը:
Վերջիններս ընտրվել են ԱԺ պատգամավոր: