36-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Երևանում, այսօր՝ հունվարի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում 36-ամյա Էդգար Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված միջին տարիքի կին հետիոտնին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։