Հայաստանում կան փակ ճանապարհներ. 5 մարզերում ձյուն է տեղում. Շիրակում ձնաբուք է
Հունվարի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Լոռու մարզում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։